Փաշինյանին «հաջողվեց» բանակը վերածել երկրորդական դեր ունեցող կառույցի. Տիգրան Աբրահամյան
Փաշինյանական իշխանությունը Հայաստանը վերածել է մի երկրի, երբ հաղթանակած, մարտունակ ու ամուր մարտական ոգի ունեցող բանակը հանրային-քաղաքական դիսկուրսում տրանսֆորմացվել և քննարկվում է դատվող զինվորականների, դասալիքների, բարոյալքվածների համատեքստում: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Փաշինյանին «հաջողվեց» առաջնագծում պայմաններ և իրավիճակ թելադրող բանակին վերածել նահանջող, համակերպվող և երկրորդական դեր ունեցող կառույցի:
Ընդ որում` դա արվեց ոչ միայն քաղաքական որոշումների, այլ նաև բարձրաստիճան զինվորականների լռության, իսկ որոշների դեպքում` մասնակցության պայմաններում:
Այսօր էլ վստահ եմ, որ եթե 44-օրյա պատերազմին երկրի գլխին նորմալ` միջին ինտելեկտի, հնարավորության ու ազգային մտածողության մարդիկ լինեին, ապա այսպիսի ողբերգական հետևանքներ չէր լինի, Արցախը չէինք կորցնի, ՀՀ-ի տարածքները չէին օկուպացվի, այսքան զոհեր չէին լինի, իսկ դատարանում էլ այսքան մեծ թվով գլխիկոր նստած, դատվող զինվորականներ չէին լինի»,-գրել է Աբրահամյանը: