![](/banners/BeFunky-design.jpg)
Շինուհայր գյուղի խաչմերուկի մոտակայքում բեռնատարը մկրատաձև դիրք է ընդունել՝ երկկողմանի փակելով ճանապարհահատվածը
![](https://168.am/wp-content/uploads/2025/02/476444990_600503909612382_3361099271947972331_n.jpg)
Փետրվարի 6-ին, ժամը 18:08-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շինուհայր գյուղի խաչմերուկի մոտակայքում բեռնատարը մկրատաձև դիրք է ընդունել՝ երկկողմանի փակելով ճանապարհահատվածը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի հենակետից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները քարշակման եղանակով արգելափակումից դուրս են բերել «Volvo» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ռ․ Ո․), որը շարունակել է ընթացքը: Ճանապարհահատվածի երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։
Ժամը 18:26-ից մինչ 21:32-ը փրկարարները քարշակման եղանակով արգելափակումից դուրս են բերել ևս 15 բեռնատար, որոնք շարունակել են ընթացքը: