![](/banners/BeFunky-design.jpg)
Թուրքիայի և Ռուսաստանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել
![](https://168.am/wp-content/uploads/2024/01/Lavrov-Fidan.png)
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ՝ հղում անելով Թուրքիայի ԱԳՆ աղբյուրներին։
Նշվում է, որ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Սիրիայում ստեղծված իրավիճակի զարգացումները և Ուկրաինայում ընթացող պատերազմը։
«Նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Սիրիայում իրավիճակի զարգացումը և Ուկրաինայում տիրող իրավիճակը»,- հայտնել են Թուրքիայի ԱԳՆ-ից։