![](/banners/BeFunky-design.jpg)
2024-ին Թուրքիայից արտագաղթածների մեջ առաջատար են իրաքցիները
![](https://168.am/wp-content/uploads/2024/07/Turkia-1.jpg)
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը հրապարակել է 2024թ. բնակչության տվյալները, որը ներառում է Թուրքիան լքող օտարերկրյա քաղաքացիների վիճակագրությունը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Համաձայն զեկույցի՝ 2024 թվականին Թուրքիան լքողների ամենամեծ խումբը կազմել են իրաքցիները, նրանց թիվը նվազել է 39․488-ով, այսպիսով Թուրքիայում մնացած իրաքցիների ընդհանուր թիվը դարձել է 177․988։
Հասցեական բնակչության գրանցման համակարգի տվյալների համաձայն՝ Թուրքիայում օտարերկրացիների ընդհանուր թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է 89․996-ով՝ հասնելով 1․480․547-ի: Թուրքիայում բնակվող օտարերկրացիների 48.3%-ը տղամարդիկ են, իսկ 51.7%-ը՝ կանայք:
Ըստ «Sözcü» թերթի՝ արտագաղթած իրաքցիներին հաջորդում են աֆղանները՝ 24․880 քաղաքացի և ռուսները՝ 16․833 քաղաքացի: