Կարսում մեկնարկել է «Ձմեռ-2025» թուրքական զորավարժությունը

Փետրվարի 5-ին Կարսում Թուրքիայի զինված ուժերը մեկնարկել են ամենամեծ զորավարժություններից մեկը՝ «Ձմեռ-2025»-ը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Զորավարժությանը մասնակցում է թուրքական բանակի 12.000 զինծառայող ու ևս 199 զինվորական Ադրբեջանից, Բահրեյնից, Բանգլադեշից, Անգլիայից, Բոսնիա-Հերցեգովինայից, Ֆրանսիայից, Վրաստանից, Իտալիայից, Ղազախստանից, Կոսովոյից, Հյուսիսային Մակեդոնիայից, Մոնղոլիայից, Պակիստանից, Բուլղարիայից, Լիբիայից, Նիգերիայից, Տաջիկստանից և Հորդանանից:

Ըստ սցենարի՝ նախ օդուժի աջակցությամբ օպերացիա է իրականացվում տեղի քարանձավային թիրախների դեմ, ապա տարածքը կրակի տակ առնելուց հետո օդային աջակցությամբ բերվում են ադրբեջանական «Komando» հատուկջոկատայինները, ինչից հետո էլ կրակի գոտում իրականացվում է թիրախների հայտնաբերում և ոչնչացում:

Վերոհիշյալ գործողությունների ընթացքում 1-ին անգամ կիրառվել են թուրքական արտադրության մոդեռնիզացված «ZMA-X» անվարորդ զրահամեքենաներ, ինչպես նաև «Atak» ուղղաթիռներ և ամերիկյան «F-16» կործանիչներ:

Տեսանյութեր

Լրահոս