Ֆրանսիան Ուկրաինա է ուղարկել առաջին Mirage կործանիչները
Ֆրանսիական առաջին Mirage կործանիչները ժամանել են Ուկրաինա: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկոռնյուն։
«2024 թվականի հունիսի 6-ին (Ֆրանսիայի նախագահ) Էմանուել Մակրոնը հայտարարել է Ուկրաինա ֆրանսիական Mirage 2000-ների մատակարարման մասին։ Դրանցից առաջինն Ուկրաինա է ժամանել այսօր», – X սոցիալական ցանցում գրել է նախարարը:
Լեկոռնյուի խոսքով՝ ուկրաինացի օդաչուները մի քանի ամիս կործանիչները վարելու ուսուցում են անցել Ֆրանսիայում և հիմա կմասնակցեն Ուկրաինայի երկնքի պաշտպանությանը: