Բաքուն ԱՄՆ-ին տեղեկացրել է, որ Ադրբեջանում դադարեցվել է USAID–ի գործունեությունը
Ադրբեջանի իշխանություն ԱՄՆ–ին պաշտոնապես ծանուցել է, որ երկրում դադարեցվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) գրասենյակի աշխատանքը: Այս մասին հայտնել է Ադրբեջանի արտգործնախարարության ներկայացուցիչ Այխան Հաջիզադեն։
Ավելի վաղ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, որ Ադրբեջանում USAID-ի գործունեության համար որևէ իրավական հիմք չկա 2024 թվականի հունիսի 1-ից։
Ադրբեջանական «Report» գործակալությունը գրում է, որ Բաքուն նաև Ռուսաստանին է ծանուցագիր ուղարկել Ռոսսոտրուդնիչեստվոյի գործունեության դադարեցման մասին: Այս լուրը պաշտոնապես հաստատված չէ։