Բաքվում կշարունակվի Արցախի նախկին ղեկավարության և մյուս գերիների շինծու դատավարությունը

Այսօր Բաքվի ռազմական դատարանում կշարունակվի Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության և գերեվարված մյուս անձանց դեմ շինծու գործերով դատավարությունը։

Նշենք, որ Բաքուն վերջիններիս մեղադրում է «ահաբեկչության», «ռազմական հանցագործությունների», «ցեղասպանության» և ըստ այդ երկրի՝ մի շարք այլ «հանցանքների» համար:

MediaHub-ը զրուցել է գերեվարված Լևոն Բալայանի կնոջ` Նաիրա Բալայանի հետ։ Նա ասել է, որ չնայած ամուսինը՝ Լևոն Բալայանը, երեկ է զանգահարել, իրենք լրատվամիջոցներից են իմացել, որ հերթական դատավարությունն այսօր է։

«Հեռախոսով մենք շատ հարցեր չենք տալիս, ընդամենը հետաքրքրվում ենք միմյանց որպիսությամբ, առողջականով, տրամադրությամբ, սպասումների մասին ենք խոսում, ինքն էլ երեխաներից է հարցնում։ Նույնիսկ չգիտեմ՝ այսօր իրե՞նց դատն է, թե՞ ղեկավարության։ Բայց կարծում ենք՝ դատավարությունը դեռ երկար ընթացք է ունենալու»,- ասաց Նաիրան։

Տեսանյութեր

Լրահոս