«Առանց հերոս» բանակ. մեկ տարում ոչ մի փառքի անկյուն չի վերականգնվել. Գեղամ Մանուկյան

Աժ պատգամաավոր Գեղամ Մնաուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ԱՌԱՆՑ ՀԵՐՈՍ» նոր «բանակ» «նոր ու իրական» Հայաստանում

Ուզու՞մ եք հասկանալ, թե ինչ ի նկատի ունի այս իշխանությունը, երբ հայտարարում է Հայաստանի Զինված ուժերի բարեփոխումներ ու «կերպարանափոխություն», «Նոր Հայաստանի» բանակ:

Մեկ օրինակ, չոր փաստեր ու պաշտոնական նամակագրություն (գրությունների պատճեները կտեղադրեմ մեկնաբանությունում)։

Հիշու՞մ եք, մեկ տարի առաջ եղան բազում ահազանգեր, որ զորամասերից հանվում են Փառքի անկյունները, հերոսների եւ ազատամարտի մասին պատկերները։ ՊՆ պարզաբանումն էր, թե հները, մաշված պատկերները նորերով են փոխարինվում։

Եվ այսպես, 2024թ. փետրվարի 12-ին պաշտպանության նախարարությանը գրությունով հարցրել էի, թե «արդյոք մշակվել են ընդհանուր տպագրական նյութերի թարմացման, վերանորոգման, թեմատիկ առումով համալրման ձևաչափեր, նմուշներ և նախագծեր…» ու «ինչ ժամկետներում են պատրաստվում ամբողջությամբ կատարել զորամասերում արդիականացման և ավարտին հասցնելու ուղղությամբ վերաթարմացման աշխատանքները)»։

Ուշադրություն՝ արդեն 2024-ի մարտին պատասխանել են, որ «տպագրական նյութերի թարմացման, թեմատիկ նյութերի առումով համալրման գործընթացները մշակման փուլում են և ավարտից հետո լրացուցիչ կանդրադառնանք վերոնշյալ հարցին» եւ «2024թ. գնումների պլանով նախատեսվում է իրականացնել ձեռքբերում և ապահովել զորամասերին»:

Համբերատար սպասեցի մեկ տարի եւ ՊՆ պատասխանից 10 ամիս անց նորից հարցերի՝ թե իրենց խոստացված ժամկետներն ավարտվել են, ի՞նչ են արել զորամասերում Փառքի անկյունների վերականգման համար։

Նյարդերից թույլ մարդկանց խնդրում եմ չընթերցել.

Պատասխանել են, որ «…փառքի անկյունների ընդհանուր տպագրական նյութերի թարմացման, թեմատիկ նյութերով համալրման աշխատանքները մշակման
փուլում են» ու «նշված միջոցների ձեռքբերման նպատակով գումար դեռևս չի ծախսվել:

Համապատասխան նյութերով և միջոցներով զորամասերի ապահովման գործընթացը կիրականացվի տպագրական նյութերի մշակման և ձեռքբերման գործընթացի ավարտից հետո»:

Ասել է, թե 1 տարում ոչինչ չեն արել, ոչ մի փառքի անկյուն էլ չեն վերականգնել։

Հիմա սրանից հետո ի՞նչ բարեփոխման, զարգացման, հետեւողական աշխատանք կարող է զինված ուժերում արված լինի։

Կամ էլ Բանակում «կերպարանափոխություն», «Նոր Հայաստանի» զինված ուժեր ասելը պատկերացնում են այսպես՝ առանց հերոսներ, անցյալ ամեն վայրկյան «խաղաղություն» ու «սահմանազատում» կրկնող հրամանատարությամբ ամորֆ հավաքականություն»։

Տեսանյութեր

Լրահոս