Բաժիններ՝

Արգենտինան դուրս կգա Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից

Արգենտինան, հետևելով ԱՄՆ-ի օրինակին, դուրս կգա Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից։

Այս մասին լրագրողներին հայտնել է Արգենտինայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Մանուել Ադորնին։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամաններ է ստորագրել երկրի՝ ԱՀԿ-ից դուրս գալու մասին։ Նոր վարչակազմը կարծում է, որ ԱՀԿ-ն բավականաչափ արդյունավետ չէ գործում, քաղաքական ազդեցության տակ է և չափազանց մեծ ֆինանսավորում է պահանջում Միացյալ Նահանգներից։ Արգենտինայի նախագահը, իր իսկ խոստովանությամբ, Թրամփի մեծ երկրպագուն է։

Նրա խոսքով՝ կազմակերպության գործունեությունը խորը տարաձայնություններ է առաջացնում առողջապահական համակարգի կառավարման հարցում, հատկապես՝ համաճարակի պայմաններում։

«Մենք՝ արգենտինացիներս, թույլ չենք տա միջազգային կազմակերպությանը միջամտել մեր ինքնիշխանությանը, առավել ևս՝ մեր առողջությանը», – ասել է Ադորնին։

Նա հավելել է, որ Արգենտինան ԱՀԿ-ից ֆինանսավորում չի ստանում, ուստի կազմակերպությունից դուրս գալը չի ​​հանգեցնի երկրի միջոցների կորստի և չի ազդի ծառայությունների որակի վրա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս