Պետրոս Մակեյան. Մենք դեմ ենք բուրժուադեմոկրատական հեղափոխությանը

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, ով այսօր Րաֆֆի Հովհաննիսյանի հետ մասնակում էր Էջմիածնում տեղի ունեցած հանդիպմանը, իր ելույթում ասաց, թե ապրիլի 5-ին Ազատության հրապարակում կայացած հանրահավաքում ինքը «երբեմնի հարթակի առաջնորդներին» կոչ է արել միանալ Րաֆֆի Հովհաննիսյանի շարժմանը, ինչը, Մակեյանի հավաստմամբ, լիովին կփոխեր ապրիլի 9-ի գործընթացը:

«Որակական ուրիշ չափորոշիչներ կլինեին այդ ժամանակ: Պայքարը կգնար այլ ուղղությամբ: Բայց նրանք հեգնում էին քաղաքական պրոցեսները: Հիմա եթե պրոցեսները որևէ մեկիդ սրտով չէին, բարի լինեիք մասնակցեիք, ու դրանք տանեիք այն ուղղությամբ, որը դուք կցանկանայիք տեսնել: Միացում չկա, որովհետև, գուցե, ճաշակի խնդիր կա:

Հիմա եթե բուրժուադեմոկրատական հեղափոխության եք երկիրը տանում, որ օլիգարխները Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի ենթակայությունից անցնեն Պողոսյան Պողոսին կամ Սիմոնյան Սիմոնին, տարբերություն չի լինի, չէ՞: Մենք դեմ ենք բուրժուադեմոկրատական հեղափոխությանը, մենք կողմ «Նոր Հայաստանի» հռչակած  ժողովրդական հեղափոխությանը»,- հայտարարեց Պ. Մակեյանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս