«Անկեղծորեն ասած՝ բան չեմ հասկանում… այդպես չի լինում, էլի, գուցե բացատրե՞ք». Հրանտ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Անկեղծորեն ասած՝ բան չեմ հասկանում։ ԱՎԾ-ն 1 ամիս առաջ հրապարակել էր տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏՎՑ) 2024թ. հունվար-նոյեմբերը 2023թ. հունվար նոյեմբերի նկատմամբ՝ 7.4% հավելաճ։

2024թ դեկտեմբերը 2023-ի նկատմամբ 4.7% հավելաճ է նկարել։

Բայց արի ու տես 2024թ. հունվար-դեկտեմբերը 2023թ. հունվար-դեկտեմբերի նկատմամբ 7.4-ից դարձել է ….. 8%։ Դե այդպես չի լինում, էլի։ Գուցե բացատրե՞ք»։

Տեսանյութեր

Լրահոս