Բաժիններ՝

ԶՊՄԿ-ն` իր որոշ աշխատակիցների կողմից հայտարարված գործադուլի մասին

Զանգեզսուրի պղնձամոլիբդենային կոմբինատը և կոմբինտաի արհմիությունը համատեղ հայտարարություն են տարածել՝ արձագանքելով տարածվող լուրերին կոմբինատի որոշ աշխատակիցների կողմից գործադուլ իրականացնելու մասին։ Հայտարարության մեջ ասված է.

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության և աշխատանքային  պայմանագրերի խախտմամբ՝ 2025 թվականի հունվարի 31-ին «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի (այսուհետ նաև՝ Ընկերություն) մի շարք աշխատակիցներ չեն ներկայացել աշխատանքի, չեն  սկսել կատարել իրենց աշխատանքային պարտականությունները կամ լքել են իրենց աշխատատեղերը` վերջնագրային կերպով պահանջելով աշխատավարձի անիրատեսական բարձրացում, ինչը սաբոտաժի է ենթարկել Ընկերությունում աշխատանքային գործընթացը:

«ԶՊՄԿ» ՓԲԸ արհմիությունը վերոնշյալ գործողությունները գործադուլ չի համարում և չի  աջակցում դրանց՝ համարելով ոչ իրավաչափ։ Աշխատակիցների անօրինական գործողությունների պատճառով Ընկերության արտադրական  ցիկլը խաթարվել է, Ընկերությունը և մնացած աշխատակիցները կրում են զգալի նյութական վնաս։Եթե վերոնշյալ անօրինական գործողությունները շարունակվեն, Ընկերությունը ստիպված  կլինի իր աշխատակիցների զգալի թվին ուղարկել հարկադիր պարապուրդի:

Հաշվի առնելով վերը նշվածը, ելնելով «ԶՊՄԿ» ՓԲԸ և Ընկերության աշխատակիցների ճնշող մեծամասնության շահերից, Ընկերությունը կիրացնի աշխատանքային պարտավորությունները  խախտողներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու իր իրավունքները՝  համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 21-րդ գլխի»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս