ՆԱՏՕ-ն և Դանիան պայմանավորվել են ուժեղացնել պաշտպանությունը Արկտիկայում․ Reuters
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն և Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը երեքշաբթի օրը կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվել են, որ դաշնակիցները պետք է կենտրոնանան Արկտիկայում իրենց պաշտպանությունն ուժեղացնելու վրա։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով բանակցություններին ծանոթ աղբյուրին:
«Նրանք համաձայնել են, որ բոլոր դաշնակիցները պետք է իրենց դերակատարությունն ունենան այս ջանքերում»,- ասել է աղբյուրը հանդիպումից հետո:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հետաքրքրություն էր հայտնել նրանում, որ Գրենլանդիան՝ Դանիայի ինքնավար տարածքը, դառնա ԱՄՆ-ի մաս։ Նա չի բացառել ռազմական կամ տնտեսական ուժի օգտագործումը, որպեսզի համոզի Դանիային հանձնել Գրենլանդիան: