Վ. Գասպարյանը՝ Գյումրիի դեպքերի մասին. Գյումրիում կա երկու կլան, կամ այս երկու կլանները խելքները գլուխները կհավաքեն, կամ չեն ապրի հասարակության մեջ

«Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ՝ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Գյումրիում լրագրողների հետ ճեպազրույցում՝ խոսելով  ապրիլի 23-ին Գյումրիում տեղի ունեցած միջադեպին, ասել է, թե Գյումրիում կա երկու «կլան».

«Գյումրիում ունենք երկու կլան, որոնք, չգիտեմ ինչու, շատ երկար տարիներ արյունահեղություններով, ջարդուփշուրներով, զոռբայություններով իրենցն են թելադրում: Չի լինի այլևս, ավարտվեց դարաշրջանը: Զոռբայությունն այլևս Հայաստանի ՀՀ-ում և Գյումրիում չի լինելու: Բոլոր նրանք, ովքեր փորձելու են զենքով, զոռբայությամբ, անօրինականությամբ ինքնահաստատվեն, կամ էդ ինքնահաստատվածները, բոլորը կհայտնվեն այնտեղ, որտեղ պետք է հայտնվեն այն մարդիկ, ովքեր զենքով և արյունով են լուծում խնդիրները: Ես քրիստոնյա մարդ եմ, ես խաղաղության կողմնակից եմ, բայց քրիստոնյա լինել չի նշանակում, որ մատաղացու գառներ ենք…»,- ասել է Վլադիմիր Գասպարյանը՝ հավելելով, թե տկարամիտները, զոռբաները դա չեն հասկանում, և չի լինելու գթասրտություն հանցագործի նկատմամբ:

Նրա խոսքով՝ Գյումրիում տեղի ունեցած կրակոցների դեպքով էլ զանգեր են լինում ոստիկանության պաշտոնյաներին:

«Այս դեպքով էլ զանգում են իմ առաջին տեղակալին՝ պատգամավոր մարդիկ, պաշտոնատար անձինք, ասում են, որ բերման եք ենթարկել, իրենք բանավոր պատմեն, բայց չգրեն… Իմ տեղակալին ասել եմ` փոխանցեք այդ պատգամավորներին և այլն երևույթներին, որ մաստները որն է` գողական են, պատգամավոր են, պաշտոնատար անձ են, թող կողմնորոշվեն իրենք ով են, նոր նման հարցեր բարձրացնեն… Դրանից հետո ես զանգահարել եմ և տղաներին ասել եմ` կվերցնեք ցուցմունքները, բանավոր կխոսեն` կձայնագրեք, հիմք կստեղծեք: Չի լինի այլևս այդպես: Կամ այս երկու կլանները խելքները գլուխները կհավաքեն, կապրեն հասարակությանը համահունչ, կամ չեն ապրի հասարակության մեջ, կհայտնվեն այնտեղ, որտեղ պետք է հայտնվեն: Եվ սա վերջնական է»:

Կարդացեք նաև

Տեսանյութը՝ այստեղ.

Տեսանյութեր

Լրահոս