Ժողովո՛ւրդ, չփրկվեցինք, առհասարակ չպետք է փրկիչներ ման գալ. Միրզոյանը՝ ստորագրված փաստաթղթի մասին

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության կանոնադրությանը՝ խորհուրդ տալով ՔՊ-ական պատգամավոր Լիլիթ Ստեփանյանին այն կարդալ և ծանոթանալ ոլորտներին:

«Մի մասն ասաց՝ փրկվանք, վերջ. ժողովուրդ, չփրկվանք, և պետք չէ ընդհանրապես փրկիչներ ման գալ: Ինչպես պետք չէր առաջ փրկիչներ ման գալ հյուսիսում, հիմա պետք չէ փրկիչներ ման գալ հյուսիսում, հարավում, արևելքում, արևմուտքում, որևէ տեղ: Եթե մենք փրկվելու ձև ունենք, ինքներս պետք է այնպես անենք, որ և՛ փրկվենք, և՛ զարգանանք: Մենք փրկիչներ չենք փնտրում և այս փաստաթղթով էլ փրկիչներ չենք գտել»,- ասաց Արարատ Միրզոյանը:

Նա հիշեցրեց, որ ԱՄՆ-ի հետ տարիներ շարունակ եղել է ռազմավարական երկխոսություն կոչվող համագործակցության ֆորմատ. «Այդ որակի հարաբերություններ իրականացվել են համապատասխան հանձնաժողովի պարբերական շփումների, աշխատանքների միջոցով: Նախորդ գարնանը մենք հայտարարել էինք, որ աշխատելու ենք, որպեսզի մեր այդ հարաբերությունները բարձրացնենք մի մակարդակ ավել՝ ռազմավարական գործընկերության, և ահա այդ մասին հունվարի 14-ին փաստաթուղթ ենք կնքել: Մի քիչ փոխել ենք համագործակցության ֆորմատը, նշել ենք նոր ուղղություններ, նոր հնարավորություններ:

Մյուս խումբն ասում է՝ սա ռազմական դաշինք է, հավանաբար այն մտքով, որ հետո ասեն՝ տեսաք՝ այս ռազմական դաշինքն էլ չաշխատեց: Բայց ամենափայլունն այն մի խումբն էր, որ ասում էր՝ լավ է, վատ է, բայց Թեհրանն ու Մոսկվան մեզ սրա համար պատժելու են: Ես վերադարձել եմ Մոսկվայից, իմ տեղակալը մեկ օր առաջ վերադարձել է Թեհրանից, մենք մեր մոսկովյան և թեհրանյան գործընկերների հետ շատ սերտ կապի մեջ ենք, շատ հարցեր կոորդինացնում ենք և փոխըմբռնման մթնոլորտում աշխատում ենք»:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս