Լավրովն ու Միրզոյանը քննարկել են Սյունիքում ՌԴ հյուպատոսություն բացելու հարցը
ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը Մոսկվայում քննարկել են փոխադարձ հյուպատոսական ներկայացվածության հեռանկարները, այդ թվում՝ ՌԴ ներկայացվածության հարցը ՀՀ Սյունիքի մարզում, որը, ՌԴ ԱԳ նախարարի խոսքով, ռազմավարական տեսանկյունից կարևոր տարածաշրջան է:
«Ելնում ենք նրանից, որ դիվանագիտական ներկայացուցչությունների ընդլայնումը, դրանց թվի ավելացումը համապատասխանում է մեր երկրների շահերին»,- ասել է Լավրովը։