Բաժիններ՝

Մասկի SpaceX ընկերության Starship հրթիռը պայթել է երկնքում՝ ստիպելով ավիաընկերություններին վերաուղղորդել թռիչքները

Իլոն Մասկի SpaceX ընկերությանը պատկանող Starship հրթիռը հունվարի 16-ին մեկնարկից րոպեներ անց պայթել է՝ ստիպելով, որ Մեքսիկական ծոցով թռչող ինքնաթիռները փոխեն ուղղությունը, որպեսզի չենթարկվեն բեկորների հարվածի։

Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

SpaceX-ի նորացված Starship-ը պայթել է մեկնարկից 8 րոպե անց։ Այն պետք է ուղեծիր հասցներ բեռ, որը նմանակում էր արբանյակներ։ Հրթիռում անձնակազմ չի եղել։

Պայթյունի պատճառով այլ օդանավակայաններ են վերաուղղորդվել տասնյակ կոմերցիոն ինքնաթիռներ։ Մոտ 45 րոպեով հետաձգվել են Մայամիի և Ֆլորիդայի օդանավակայաններից մեկնումները։

Իլոն Մասկը հայտնել է, որ ըստ նախնական գնահատումների՝ ձախողման պատճառը եղել է վառելիքի արտահոսքը։ Այս միջադեպը, հնարավոր է, հետաձգի այս տարի Starship հրթիռների առնվազն 12 փորձարկում իրականացնելու՝ Մասկի պլանները։ Հունվարի 16-ին իրականացված փորձարկումը 2023 թվականից ի վեր SpaceX-ի Starship հրթիռի արդեն 7-րդ փորձարկումն էր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս