ԵՄ նախարարները կքննարկեն Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները վերացնելու հարցը. Կայա Կալաս
Եվրամիության անդամ երկրների արտաքին գործերի նախարարներն ամսվա վերջին կհանդիպեն Բրյուսելում, որպեսզի քննարկեն Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները վերացնելու հարցը, հայտարարել է դաշինքի դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը, տեղեկացնում է Reuters-ը։
«Մենք աշխատում ենք, որպեսզի կարողանանք նախքան հանդիպումը նման որոշումներ կայացնելու հնարավորություն ունենալ», – լրագրողներին է հայտնել Կալասը Էր-Ռիադում Սիրիայի հարցով բանակցությունների գնալու ճանապարհին: