Բաժիններ՝

Լևոն Արոնյանը երկրորդ հաղթանակն է տանում. Ալյոխինի հուշամրցաշար

ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի երկրորդ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Փարիզում ընթացող Ալեքսանդր Ալյոխինի հուշամրցաշարի 4-րդ տուրում սպիտակներով պարտության մատնեց ռուս Պյոտր Սվիդլերին և այժմ իր ակտիվում ունի 2.5 միավոր: Սվիդլերն ընդամենը 36 քայլ դիմադրեց հայ շախմատիստին:

Լիրեն Դին (Չինաստան) – Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան), Մաքսիմ Վաշիե-Լագրավ (Ֆրանսիա) – Վիշվանաթհան Անանդ (Հնդկաստան) և Նիկիտա Վիտյուգով (Ռուսաստան) – Բորիս Գելֆանդ (Իսրայել) պարտիաները խաղաղ ելք ունեցան, իսկ Լորեն Ֆրեսիեն (Ֆրանսիա) – Մայքլ Ադամս (Անգլիա) պարտիան դեռ չի ավարտվել:

 

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930