Բաժիններ՝

Ոստիկանները հայտնաբերել են Երևանում քաղաքացուն վրաերթի ենթարկած ու փախուստի դիմած վարորդին

ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողները տաք հետքերով հայտնաբերել են հունվարի 6-ին Երևանում քաղաքացուն վրաերթի ենթարկած և դեպքի վայրից փախուստի դիմած վարորդին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Հունվարի 6-ին Էրեբունի փողոցի թիվ 24 հասցեի դիմաց անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 51-ամյա Թերեզա Գրիգորյանին և նրան դեպքի վայրում թողնելով անօգնական՝ դիմել էր փախուստի։

Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել էր հիվանդանոց։

Դեպքի փաստով Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվում է քրեական վարույթ ՀՀ Քր․ օր․-ի 342 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Ոստիկանության ծառայողները պարզում են, որ Թ․ Գրիգորյանին վրաերթի է ենթարկել Երևանում հաշվառված 72-ամյա Դանիել Գալիմյանը, ով հունվարի 7-ին հայտնաբերվում է Երևանի Նոր Արեշ թաղամասում իր կողմից վարած «Ford» մակնիշի ավտոմեքենայով, որով էլ հենց վրաերթի է ենթարկվել Թ․ Գրիգորյանը։

Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս