ԼՂ հայերի վերադարձ ո՞ւր, ոչ մի լավ բան չեմ կարող ասել այդ մասին․ Միրզոյանի խոստովանությունը

Այսօր 2024 թվականի ամփոփիչ ասուլիսի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձավ արցախահայության Արցախ վերադարձի շուրջ բանակցությունների մասին հարցին՝ մեղադրելով  երրորդ երկրներին, քաղաքական շրջանակներին, Արցախի ղեկավարությանը և փակելով սեփական իշխանության դեպքում այս հարցը բանակցելու հեռանկարը։

Նրա որակմամբ, Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձը դարձել է «շուտասելուկի պես մի բան», որը երբեմն քաղաքական գործիչները կրկնում են։

«Հայերի վերադարձը ո՞ւր, ի՞նչ պայմաններով՝ կարո՞ղ եք ասել. ուղղակի որպես Ադրբեջանի քաղաքացինե՞ր. կար այդ հնարավորությունը, Ադրբեջանի քաղաքացիներ, որոնք դպրոցում հայերեն սովորելու իրավո՞ւնք ունեն՝ կար այդ հնարավորությունը։ Ուրի՞շ։ Երբ ԼՂ-ում հայեր չեն ապրում, եկել, Երևանում ասում եք՝ Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձ։ Շատ լավ, լսեցինք ձեզ, ցավոք, ոչ մի լավ բան չեմ կարող ասել այդ մասին»,- այսպիսի ցինիկ տոնայնությամբ ասաց Միրզոյանը։

Նա նշեց, թե կառավարության քաղաքականությունն է այնպես անել, որ ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցները կարողանան հոգալ իրենց առաջին անհրաժեշտության կարիքները։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս