Այսօր 2024 թվականի ամփոփիչ ասուլիսի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձավ արցախահայության Արցախ վերադարձի շուրջ բանակցությունների մասին հարցին՝ մեղադրելով երրորդ երկրներին, քաղաքական շրջանակներին, Արցախի ղեկավարությանը և փակելով սեփական իշխանության դեպքում այս հարցը բանակցելու հեռանկարը։
Անվտանգության, ռազմական հարցերով փորձագետ Հայկ Նահապետյանի գնահատմամբ՝ Հարավային Կովկասի ու Հայաստանի համար մարտահրավերներն ավելանում են, դրանք ավելի վտանգավոր կդառնան 2025 թվականին, եթե ՀՀ-ում որևէ քայլ չձեռնարկվի, մեծ խնդիրներ են սպասվում երկրին։
Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի բնորոշմամբ՝ թե՛ 2024 թվականը, թե՛ գալիք 2025 թվականը պարզապես թվեր են, որոնց հետ կապված հայ ազգի բոլոր մտածումները, աղոթքները, նվիրումը պետք է միախառնվեն ու դառնան նպատակ, աշխատանք, որը պետք է կազմակերպված լինի իմաստուն կերպով։
168.am-ը շարունակում է հանրությանը ներկայացնել ՀՀ ՆԳՆ բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքը՝ քաղաքացիներին ցույց տալու համար, թե ովքեր են այն պաշտոնյաները, որոնք պարտավոր են ապահովել քաղաքացիների անվտանգությունը, կանխել, նախականխել կամ խափանել հանցագործություններն ու վարչական իրավախախտումները, ապահովել հասարակական կարգը, և այլն: Ու քանի որ Նիկոլ Փաշինյանի վերջին կոչումներից ու մեդալներից անմասն չէր մնացել ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի […]