Թուրքիան և տարածաշրջանի երկրները մտադիր են քննարկել ԻՊ-ի և PKK-ի դեմ պայքարը. Ֆիդան
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ իր հորդանանցի գործընկեր Այման աս-Սաֆադիի հետ քննարկել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման և Քրդստանի բանվորական կուսակցության դեմ պայքարի հարցերը և ցանկանում է այս քննարկումը տեղափոխել ավելի լայն, տարածաշրջանային ձևաչափ։
«Այսօր կայացած բանակցությունների ընթացքում մենք մանրամասն քննարկել ենք, թե ինչ քայլեր կարող է ձեռնարկել ԻՊ-ը ստեղծված իրավիճակում, որտեղ խմբավորումը կարող է ապստամբել։ Եվ այս առումով, մարտավարական և ռազմավարական մակարդակներում ինչ համատեղ պատասխան քայլեր ենք ձեռնարկելու։ Մենք պայմանավորվեցինք, որ տարածաշրջանի մեր մյուս գործընկերները, հատկապես Իրաքը, կմիանան մեզ և կքննարկեն ահաբեկչության դեմ պայքարի հարցերը մեզ հետ»,- ասել է Ֆիդանը Աս-Սաֆադիի հետ հանդիպումից հետո մամուլի ասուլիսում։
Նա նաև հայտնել է, որ հորդանանցի գործընկերոջ հետ քննարկել է PKK-ի և նրա սիրիական կառույցների գործունեության դադարեցման թեման։ «Խնդիրն այն է, որ խմբավորումը պետք է վայր դնի զենքը և աշխատի սիրիական նոր վարչակազմի հետ, իսկ ահաբեկիչները պետք է հեռանան տարածաշրջանից։ Ապագայում մենք ակնկալում ենք կրկին հանդիպել այնպիսի ձևաչափով, որը կներառի իրաքյան և սիրիական պաշտոնյաների մասնակցությունը՝ տարածաշրջանի երկրների հետ միասին այդ հարցերը քննարկելու համար»,- նշել է Ֆիդանը։