2025 թվականն Իրանի միջուկային խնդրի առումով կարևոր տարի է լինելու. Աբբաս Արաքչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաքչին լրագրողներին ասել է, որ 2025 թվականն Իրանի միջուկային խնդրի առումով կարևոր տարի է լինելու, գրում է Mehr-ը։

Նա ասել է, որ չինացի պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ կարծիքներ է փոխանակել հարցերի լայն շրջանակի, այդ թվում՝ Իրանի միջուկային խնդրի շուրջ։ Արաքչին նաև ասել է, որ քննարկել է տարածաշրջանային և միջազգային հարցեր, ինչպես նաև Աֆղանստանում, Սիրիայում, Գազայում և Լիբանանում ահաբեկչության խնդիրը։

Իրանի արտգործնախարարը հավելել է, որ վերանայվել են Իրանի կողմից ներկայացված առաջարկները Շանհայի համագործակցության կազմակերպության հետ համագործակցության տարբեր ոլորտներում, այդ թվում՝ առևտրի, տնտեսության, անվտանգության և էներգետիկայի ոլորտում։

Պաշտոնական պատվիրակությունը գլխավորող Արաքչին շաբաթ օրը այցելել է Չինաստան և հանդիպել իր չինացի գործընկեր Վան Յիի հետ:

Տեսանյութեր

Լրահոս