![](/banners/BeFunky-design.jpg)
«Հայերը հավատում էին, որ Սուրբ ծնունդին ամեն ինչ փոխվում է. պահքը պահում էին անշեղորեն». Վահե Քոթանյան
«Հայկական Սուրբ ծնունդն իր գաղափարաբանական տեսանկյունից շատ հետաքրքիր ընթացակարգ ունի, որովհետև այդ օրը մարդիկ հավատում էին, որ ամեն ինչ փոխվում է, որովհետև վեցօրյա պահքը մարդիկ պահում էին անխախտորեն»,- 168TV-ի հետ զրույցում ասաց ազգագրագետ, դիզայներ, «Սեմա» բրենդի հիմնադիր Վահե Քոթանյանը:
«Ճրագալույցից հետո լինում էր թաթախման երեկոն, պատրաստում էին տարբեր ճաշատեսակներ: Մինչև այդ օրը ոչ ոք պահքից դուրս չէր գալիս»,- նշեց նա՝ ընդգծելով՝ Սուրբ ծննդի հատուկ կերակրատեսակներից են մարիամաճաշն ու հալիմը:
«Սուրբծննդյան սեղանը զարդարման հետաքրքիր ձև ունի. «Ջրագալույցի պատարագից հետո բոլորը սեղանին ունենում էին իրենց մոմերը, և մեկը, ով պատարագից բերում էր Հիսուս Քրիստոսի հայտնության լույսը, այդ մոմով վառում էր բոլորի մոմերը և տանը տրվում էր ավետիսի գաղափարը, որից հետո բոլորը նստում էին ճաշկերույթի»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում