Այն օրը, երբ մենք կհայտարարենք հրապարակներ դուրս գալու մասին, ուրեմն այդ օրն ամեն ինչ վերջացած պիտի լինի. Բագրատ սրբազան

Այս ասուլիսն ինչպես ամփոփիչ, այնպես էլ մեր պայքարի նոր սկզբի մասին է. լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Բագրատ Սրբազանը։ «Մենք այլ մեթոդ, ծրագիր, նպատակ, տեսիլք չունենք, քան այս իշխանություններին հեռացնելը, և դա լինելու է փողոցային պայքարի միջոցով։

Այլ տարբերակ, հնարավորություն չկա»,-ասաց նա և նշեց, որ քաղաքական լուծումը կլինի դրա արդյունքը։

Իսկ թե երբ կսկսեն՝ ասաց, որ ինտենսիվ պատրաստումների շրջանում են, իսկ դետալների մասին չի խոսում։

«Այն արձագանքները, որոնք գալիս են մեզ, մեզ լիահույս են դարձնում և պարտադրում, որ մենք այս անգամ սխալվելու իրավունք չունենք։ Այն ժամանակ, երբ կհայտարարենք հրապարակներ դուրս գալու մասին, ուրեմն՝ ամեն ինչ վերջացած պետք է լինի»,-ասաց նա։

Անդրադառնալով Տիգրան Ավինյանի հոր՝ իր իսկ խոսքով՝ «չափազանց դատապարտելի և տգեղ» ձևակերպումներին, Բագրատ Սրբազանն ասաց, որ երեկ քաղաքապետի հայրը ևս մեկ անգամ արձանագրեց, որ այս մարդիկ ինչ մտածում, խոսում ու գործում են իրենց ընտանիքներում, ուղղկիորեն արտահայտում են հրապարակներում։

«Սա աննախադեպ երևույթ չէ, հիշո՞ւմ եք ժամանակներ առաջ ԱԺ նախագահի մայրն էր հայհոյում, թքում, այսօր Երևանի քաղաքապետի հայրն է, և պատկերացրեք՝ իրենց ընտանիքներում ինչ խոսակցություններ են լինում։ Սա պարզապես արտաքին արտահայտված շերտն է և, այո՛, այս մարդկանց վերաբերմունքը՝ ժողովրդի հանդեպ, որոնք հենց իրենց են ընտրել։ Ընդհանուր ցուցիչն է, պարզ երևացող շերտը»,-ասաց նա։

Սրբազանը նկատեց՝ այս երևույթը դատապարտելի լինելուց զատ, նաև խոսում է այն մասին, «որ այս մարդիկ իրենց բարոյագիտական և բոլոր արժեհամակարգով դեռևս ապրում և գտնվում են փողոցում»։

«Այս փողոցային իրականությունը մեր կյանքից պետք է վերանա, ինչ սպասել ծնողներից, երբ նույն մարդու զավակը կարող է լրատվականներին համարել աղբանոց, քննադատողներին՝ ճանճեր, մյուսը՝ թքել, հայհոյել և պատասխանատվություն չկրել դրա համար, ընդ որում՝ քաղաքական պատասխան»,-ասաց նա և նշեց, որ միայն ներողությունով չպետք է անցնի-գնա, պետք է քաղաքական պատասխանատվություն կրեն նման արարքների համար։

Տեսանյութեր

Լրահոս