Բաժիններ՝

Ռուսաստանի ֆուտբոլի միությունը դիտարկում է Հայաստանի ընտրանու հետ ընկերական հանդիպում անցկացնելու տարբերակը

Ռուսաստանի ֆուտբոլի միության (ՌՖՄ) նախագահ Ալեքսանդր Դյուկովը РИА Новости-ին հայտնել է, որ Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականը 2025 թվականի առաջին կեսին հանդիպումներ կանցկացնի եվրոպական ընտրանիների հետ։

2026 թվականի աշխարհի առաջնության եվրոպական որակավորման մրցաշարի վիճակահանության ընթացքում, որը կայացավ դեկտեմբերի 13-ին, կազմվեց 2025 թվականի մրցաշարային օրացույցը։ Մարտի և հունիսի խաղային պատուհանները ազատ են մնացել 24 հավաքականների, ներառյալ Բելառուսի, Հայաստանի, Հունգարիայի, Թուրքիայի, Վրաստանի, Բուլղարիայի և Ադրբեջանի հավաքականների համար:

«Մենք պլանավորում ենք խաղեր և՛ մարտին, և՛ հունիսին։ Խոսքը նաև եվրոպական հավաքականների մասին է»,- նշել է Դյուկովը։

Ռուսաստանի հավաքականները և ակումբները հեռացվել էին միջազգային մրցաշարերից 2022 թվականի փետրվարին՝ Ուկրաինայի տարածքում ՍՎՕ-ի պատճառով։ Այդ ժամանակից ի վեր Ռուսաստանի հավաքականը անցկացրել է 13 հանդիպում, որոնցից երկուսը՝ Սերբիայի և Բելառուսի հավաքականների դեմ, և երկուսն էլ ավարտվել են 4:0 հաշվով հաղթանակով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս