Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը շարունակում է կենսական նշանակություն ունեցող ոլորտ մնալ Վաշինգտոնի համար. Պետդեպ
Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը շարունակում է կենսական նշանակություն ունեցող ոլորտ մնալ Վաշինգտոնի և անձամբ պետքարտուղարի համար. այս մասին ճեպազրույցում ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը։
Նա ընդգծել է, որ ամերիկյան կողմը չի կենտրոնանում հիասթափությունների վրա ու պարզապես շարունակում են աշխատել։