895 միլիարդ դոլար. ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է 2025-ի պաշտպանական բյուջեն
ԱՄՆ Սենատը հաստատել է 2025-ի ֆինանսական տարվա 895 միլիարդ դոլար ծավալով պաշտպանական բյուջեն, հայտնում է The Hill-ը։
Նախագծին կողմ է արտահայտվել 85 սենատոր, դեմ՝ 14-ը։ Նախորդ շաբաթ բյուջեն ընդունվել է Ներկայացուցիչների պալատում՝ 281 կողմ, 140 դեմ ձայների հարաբերակցությամբ։ Այսպիսով, Կոնգրեսն այժմ հաստատել է բյուջեն, և փաստաթուղթը կուղարկվի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ստորագրության համար։
Բյուջեն միջոցներ է նախատեսում Հնդկ-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ԱՄՆ զինված ուժերի ներկայության ամրապնդման, նոր ցամաքային սարքավորումների և ինքնաթիռների արտադրության, նավերի կառուցման, ինչպես նաև ԱՄՆ ԶՈՒ բոլոր ծառայողների աշխատավարձերի բարձրացման համար։