![](/banners/BeFunky-design.jpg)
Մակունցը շնորհակալություն է հայտնել Բլինկենին՝ Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանն աջակցելու համար
![](https://168.am/wp-content/uploads/2024/12/imgonline-com-ua-Resize-5hOhfViQP1CAd6O.jpg)
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցն ԱՄՆ պետքարտուղարության կողմից կազմակերպված ԱՄՆ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարների պատվին կայացած ընդունելության ընթացքում զրույց է ունեցել պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ։
Դեսպան Մակունցը շնորհակալություն է հայտնել պետքարտուղար Բլինքենին համատեղ երկկողմ արդյունավետ աշխատանքի և Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանն աջակցելու համար։
Երախտագիտություն հայտնելով պետքարտուղարին իր ակտիվ ներգրավվածության համար՝ դեսպանը նշել է, որ նույն կերպ հանձնառու է ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների խորացման աշխատանքները շարունակել նոր ձևավորվող վարչակազմի հետ։