Բաժիններ՝

Դամասկոսի օդանավակայանը վերսկսել է ներքին չվերթերի սպասարկումը

Դամասկոսի միջազգային օդանավակայանը վերսկսել է ներքին կոմերցիոն չվերթերի սպասարկումը։

Այս մասին հաղորդել է Al Jazeera հեռուստաալիքը։

Օդանավակայանի աշխատանքի վերսկսումից հետո առաջին քաղաքացիական ինքնաթիռը մեկնել է Հալեպ քաղաք՝ երկրի հյուսիս-արևմուտքում։

Նոյեմբերի վերջից Սիրիայի հակակառավարական ուժերը գրավել են երկրի մի քանի խոշոր քաղաքներ։ Դեկտեմբերի 8-ին ընդդիմության ներկայացուցիչները մտել են Դամասկոս և պետական ​​հեռուստատեսությամբ հայտարարել, որ վերահսկողություն են հաստատել երկրի վրա։

Սիրիայի ժամանակավոր կառավարությունն անցումային շրջանում ղեկավարում է Մուհամեդ ալ-Բաշիրը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս