44-օրյա պատերազմում զոհվածների մասունքներ կան, որ վնասված են և ԴՆԹ փորձարկման ենթակա չեն
44-օրյա պատերազմում զոհվածների մասունքներ կան, որոնք, վնասման աստիճանից ելնելով, ԴՆԹ փորձարկման ենթակա չեն, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Կան նույնականացված, բայց այս պահին չհուղարկավորված մասունքներ, այս հարցով աշխատանքները ծնողերի, քննչական մարմինների ու Պաշտպանության նախարարության հետ շարունակվում են»,- հավելեց Ավանեսյանը։