Բաժիններ՝

«Վանաձոր» բժշկական կենտրոնում 13-ամյա աղջիկ է կյանքից հեռացել

Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Տաշիր քաղաքից «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել Լոռու մարզի բնակիչ 13-ամյա աղջիկ երեխա, ով ծայրահեղ ծանր վիճակում է եղել ու որոշ ժամանակ անց բժշկական կենտրոնում գիտակցության չգալով` մահացել է:

Հիվանդանոց են ժամանել ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները: Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Բժիշկներն այս պահին պարզում են մահվան հանգամանքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս