Ֆրանսիայի նախագահը հետաձգել է երկրի նոր վարչապետի նշանակումը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նոր վարչապետի նշանակումը հետաձգել է մինչև ուրբաթ առավոտ, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Մակրոնի գրասենյակը։

Երկու օր առաջ Մակրոնն հայտարարել էր, որ ցանկանում է 48 ժամվա ընթացքում կառավարության նոր ղեկավար նշանակել։

Նոր թիմը պատրաստվում է փոխարինել Միշել Բարնիեի գլխավորած թիմին, որը հրաժարական տվեց անցյալ շաբաթ, երբ ծայրահեղ աջ և ձախ օրենսդիրները քվեարկեցին նրա կառավարությունը տապալելու օգտին՝ Ֆրանսիան ներքաշելով վեց ամսվա ընթացքում երկրորդ խոշոր քաղաքական ճգնաժամի մեջ:

Տեսանյութեր

Լրահոս