Ծեծի են ենթարկվել ՀԱԿԿ ակտիվիստները. 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց
Մոտ մեկ ժամ առաջ Նազարբեկյան 9 շենքի բակում ծեծի են ենթարկվել ՀԱԿԿ մի քանի ակտիվիստներ: Այս մասին 168.am-ին հայտնեց Երևանի ավագանու ընտրություններում ՀԱԿԿ ցուցակի 3-րդ ներկայացուցիչ Արման Մուսինյանը:
Վերջինս նշեց, որ երիտասարդները քարոզչություն են իրականացնելիս եղել Նազարբեկյան 9 շենքի բակում, որտեղ հարձակվել են նրանց վրա: Ալիկ Հախվերդյանը տեղափոխվել է հիվանդանոց:
ՀԱԿԿ ակտիվիստ Սարգիս Գևորգյանը 168.am-ի հետ զրույցում մանրամասնեց, որ կոնգրեսական 10 ակտիվիստները ծեծի են ենթարկվել մոտ 25-30 հոգանոց «հանրապետական ակտիվիստների» կողմից: Սարգիս Գևորգյանը նշեց, որ ՀԱԿԿ եիտասարդներից 5-ին տարել են Աջափնյակի ոստիկանության բաժանմունք:
Լուսանկարը` Անի Գևորգյանի