Բաժիններ՝

Ջուր չի լինելու

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Մ-6 միջպետական ճանապարհի վրա՝ Ախթալա քաղաքի կամրջի հարևանությամբ, «Արճիս-Ալավերդի» 530 մմ-ոց ջրատարի շրջանցման և ճանապարհի հարդարման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 16-ին ժամը 11:00-ից մինչև դեկտեմբերի  17-ը ժամը 23:00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

  • Լոռու մարզի՝ Նեղոց, Շնող, Քարկոփ գյուղերի,
  • Տավուշի մարզի՝ Հաղթանակ, Դեղձավան, Բագրատաշեն, Պտղավան, Զորական, Արճիս գյուղերի և  Այրում քաղաքի:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս