Բաժիններ՝

ՉԼ․ «Բայեր»-ը հաղթել է «Ինտեր»-ին, Մադրիդի «Ռեալ»-ը՝ «Ատալանտա»-ին․ այլ արդյունքներ

Չեմպիոնների լիգա, Լիգայի փուլ, 6-րդ տուր․ «Բայեր»-ը (Գերմանիա) հաղթել է «Ինտեր»-ին։ (Իտալիա)` 1:0․ գոլը՝ Մուկիելե (90+1′)

«Ներաձուրիների» կազմում հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մնացել է պահեստայինների նստարանին։

Այսպիսով, լևերկուզենյան ակումբն իր պատմության մեջ առաջին անգամ հաղթեց «Ինտերին»։ Սա «Ինտերի» առաջին պարտությունն էր և առաջին բաց թողած գոլը ՉԼ-ի Լիգայի փուլում։

«Ատալանտա» (Իտալիա) — «Ռեալ» (Իսպանիա)` 2:3․ գոլերը՝ Դե Կետելարե (45+2′, 11մ․), Լուկման (65′) — Մբապե (10′), Վինիսիուս (56′), Բելինգհեմ (59′)

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն այս խաղում խփեց իր 50-րդ գոլը Չեմպիոնների լիգայում, ինչից հետո վնասվածք ստացավ և փոխարինվեց։

«Շախտյոր» (Ուկրաինա) — «Բավարիա» (Գերմանիա)՝ 1:5

«Ռեդ Բուլ Զալցբուրգ» (Ավստրիա) — ՊՍԺ (Ֆրանսիա)` 0:3

«Բրյուգե» (Բելգիա) — «Սպորտինգ» (Պորտուգալիա)՝ 2:1

«Բրեստ» (Ֆրանսիա) — ՊՍՎ (Նիդերլանդներ)` 1:0

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս