Շանթ Սարգսյանը «Qatar Masters Open»-ի երկու առաջատարներից մեկն է
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ Շանթ Սարգսյանը մնում է «Qatar Masters Open»-ի առաջատարների շարքում:
«Qatar Masters Open»-ի 5-րդ տուրից հետո Սարգսյանն ունի 4,5 միավոր: Նույնքան միավոր ունի նաև հնդիկ Մուրալ Կարտիկեյան:
Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Հայկ Մարտիրոսյանը 3,5 միավոր է հավաքել, այդքան միավոր ունի նաև Տիգրան Հարությունյանը:
«Qatar Masters Open»-ն անցկացվում է շվեյցարական մրցակարգով և բաղկացած է 9 տուրից: Այն կեզրափակվի դեկտեմբերի 12-ին: