«Թուրքիային հայ-ադրբեջանական գործընթացում դերակատար դարձնելուց հետո հիմա էլ իշխանությունը ձեռնամուխ է եղել ՀՀ-ԵՄ միջնորդ կարգել». Տիգրան Աբրահամյան
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Թուրքիային աստիճանաբար հայ-ադրբեջանական գործընթացում դերակատար դարձնելուց հետո, հիմա էլ իշխանությունը ձեռնամուխ է եղել ահաբեկչություն հովանավորող երկրին ՀՀ-ԵՄ միջնորդ կարգել:
ԱԳՆ տեղակալն ասում է` սահմանների բացման դեպքում Թուրքիան, որը նաև ԵՄ մաքսային միության անդամ է, կարող է դառնալ կամուրջ Հայաստանի և ԵՄ միջև:
Մի կողմ դնենք, որ Թուրքիան ավելի մեծ ու բարդ խնդիրներ ունի դեպի ԵՄ գնալու ճանապարհին, սակայն իշխանության այս երեսպաշտությունը սահմաններ չի ճանաչում:
Որևէ մեկը չի ասում Թուրքիային պատերազմ հայտարարեք կամ հավերժ թշնամական հարաբերություններ պահպանեք:
Սակայն Հայաստանի իշխանության քծնողականության և զիջողականության քաղաքականությունը բացառապես բերել ու բերելու է Թուրքիայի և Ադրբեջանի շահերի ապահովմանն ու տարածաշրջանում վերջիններիս դերի բարձրացմանը, իսկ դրա արանքում հայկական շահ գոյություն չունի»: