Բաժիններ՝

Հայաստանում վանդակաճաղերի արանքում կարող են հայտնվել նաև ծառերը (լուսանկարներ)

Հանրապետության հրապարակում՝ Կառավարության և Արտաքին գործերի նախարարության շենքերի առջև տնկված  թեղիներն ու ակացիաները, մոտ 20-25 օր է, քարապատվել  են և հայտնվել վանդակաճաղերի արանքում:

Առաջին հայացքից՝ այս անտրամաբանական գործողությունները, պարզվում է,  լուրջ  գեղագիտական նպատակ են հետապնդում: Համենայնդեպս, Երևանի քաղաքապետարարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից 168.am-ի գրավոր հարցման ի պատասխան՝ գրել են, թե դրանք տեղադրվել են «հիմնականում դիզայներական ոճի նպատակով»:

Թե ո՞րն է այդ դիզայներական ոճը, մեղմ ասած, հասկանալի չէ, բայց դա, իհարկե, հարցի մի կողմն է: Երևանի քաղաքապետարանից հետաքրքրվել էինք նաև, թե ծառերը քարապատելու դեպքում ինչպե՞ս պետք է կատարվի դրանց փխրեցումը, և արդյո՞ք այդ քարերը չեն վնասի ծառերի արմատները:

«Նման պայմաններում կուտակված խոնավությունն ավելի երկար է պահպանվում հողի բերրի շերտի մեջ։ Ծառերի արմատների վնասում չի կայանա, քանզի ստեղծված միկրոհիդրոպոնիկ պայմանները բարենպաստ պայմաններ են ստեղծում, և հողի փխրեցման կարիք չի առաջանա»,- վստահեցրել են Երևանի քաղաքապետարանից:

Կարդացեք նաև

Հակառակ այս լավատեսական գնահատականներին, մեզ հետ զրույցում բուսաբան Էլեոնորա Գաբրիելյանը նախ տարակուսանք հայտնեց, թե ինչ օգուտ կարող էր տալ ծառի արմատները  քարերով և վանդակաճաղերով փակելը:

«Դա որևէ օգուտ չի կարող տալ ծառին: Նախ՝ պետք է օդափոխանակությունն ապահովվի:  Եթե դրանք «շլակ» լինեին, արմատը կարող է շնչել, քանի որ «շլակը» թեթև է, և ծառին չեն վնասի, բայց գլաքարերը ծանր են և ամռանը արևից շատ են տաքանում, և ծառերի արմատները դրանից կարող են վնասվել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց բուսաբանը:

carer

carer0

carer1

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս