ՌԴ-ում Հայաստանի և Իրանի դեսպանները քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության դեսպաններ Գուրգեն Արսենյանն ու Քազեմ Ջալալին քննարկել են Երևանի և Թեհրանի միջև հարաբերությունները։

Այս մասին նշված է ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

«Կողմերը ջերմ մթնոլորտում քննարկել են հարցերի լայն շրջանակ, որոնք վերաբերում են Հայաստանի և Իրանի երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանի տնտեսական զարգացման հնարավորություններին և հեռանկարներին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս