Թուրքիայում կարգելվի 13 տարեկանից ցածր երեխաների մուտքը սոցցանցեր

Թուրքիայի տեղեկատվական տեխնոլոգիաների և հաղորդակցության խորհրդի և ընտանիքի ու սոցիալական ծառայությունների նախարարությունը համատեղ աշխատանք են տանում՝ սահմանափակելու սոցիալական մեդիայից օգտվելու հնարավորությունները փոքր տարիքային խմբերի համար։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Կանոնկարգ է մշակվում, ըստ որի՝ 13 տարեկանից ցածր երեխաների համար կարգելվի մուտքը սոցմեդիայի հարթակներ։

Հաշվի առնելով միջազգային փորձը՝ Թուրքիան նպատակ ունի նվազագույնի հասցնել այն վտանգները, որոնց կարող են բախվել երեխաները տարատեսակ սոցիալական ցանցերում։

Տեսանյութեր

Լրահոս