«ՀՀ իշխանությունների հակառուսական ստրիպտիզն Արևմուտքին համոզիչ չի թվում. տուժելու է միայն Հայաստանը». Սուրեն Սուրենյանց

«Ակնհայտորեն, ռեգիոնալ անվտանգության տեսանկյունից ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները շատ կարևոր են, եթե նույնիսկ դրա մասին Զախարովան ոչինչ չասի: Ակնհայտ է, որ հայ-ռուսական հարաբերություններում առկա ճգնաժամը, ՀԱՊԿ-ի դեմ ՀՀ դեմարշը միայն ավելի խոցելի են դարձնում Հայաստանի անվտանգային համակարգը, մանավանդ, երբ մենք որևէ այլընտրանքային առաջարկություն չենք ստացել արևմտյան մեր գործընկերներից»,- 168.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

ՀՀ իշխանությունների կողմից Կապանում ՌԴ հյուպատոսության բացման ձգձգումը ևս Սուրենյանցը դիտարկում է պրիմիտիվ հակառուսականության տիրույթում:

«Եթե խելամիտ իշխանություն լիներ, ապա ինչքան շատ Սյունիքում դիվանագիտական հաստատություններ գործեին, այդքան լավ, դա միայն կուժեղացնի Սյունիքի անվտանգության բաղադրիչը: Էլի ես չեմ հասկանում՝ որն է այդ ձգձգելու պատճառը, որովհետև որևէ բանական բացատրություն դրան հնարավոր չէ տալ»,- ընդգծեց նա:

Մարիա Զախարովան հայտարարել է, որ տարածաշրջանի ապագա անվտանգության շահերից ելնելով՝ ակնկալում են, որ գործընկերությունը Հայաստանի հետ ՀԱՊԿ շրջանակներում լիովին կվերականգնվի: Նա նաև նշել է, որ  Սյունիքի մարզի Կապան քաղաքում հյուպատոսություն բացելու հարցում Մոսկվան սպասում է Հայաստանի պատասխանին:

Կարդացեք նաև

Սուրեն Սուրենյանցի խոսքով՝ ՀՀ իշխանությունների պրիմիտիվ հակառուսական դեմարշներից տուժելու է միայն Հայաստանը. «Դրանից որևէ բան Հայաստանը չի շահելու: Այդ հակառուսական ստրիպտիզն Արևմուտքին համոզիչ չի թվում: Այնպես չէ, որ Արևմուտքը մեր այդ կեցվածքի հետևանքով շտապում է մեզ անվտանգության երաշխիքներ տալ, ուժային բալանս փոխել ռեգիոնում»:

Տեսանյութեր

Լրահոս