Թուրքիան նպատակ ունի մեծացնել առևտուրն իսլամական երկրների հետ

Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը հայտնել է, որ իսլամական երկրների հետ Թուրքիայի առևտրի մասնաբաժինը 2002-ին կազմել էր 11, իսկ 2023-ին՝ 26 տոկոս։ Բոլաթն ուշադրություն է հրավիրել իսլամական աշխարհի եղբայրության, տնտեսական ինտեգրման և միմյանց հետ առևտրի մեծացման կարևորության վրա։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

«Մենք 22 տարվա ընթացքում մեծ ջանքեր ենք գործադրել աշխարհի բոլոր երկրների, հատկապես իսլամական երկրների հետ առևտուրը զարգացնելու համար։ Մենք մեր ամբողջ ուժով աշխատում ենք, որպեսզի մի քանի տարվա ընթացքում իսլամական երկրների հետ առևտրի մասնաբաժինը հասցվի 30 տոկոսի, իսկ 2030-ականներին՝ տոկոսի»:

Ըստ նախարարի՝ առևտուրն արագորեն զարգանում է ոչ միայն սննդի և խմիչքների, այլ նաև կոսմետիկայի, տեքստիլի, բժշկության, ֆինանսների և զբոսաշրջության ոլորտներում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930