Բաժիններ՝

Քուրդ ռեժիսորի ֆիլմը Թուրքիայում բազմիցս զրկվել է ցուցադրվելու հնարավորությունից

Նոյեմբերի 21-ին Ստամբուլում մեկնարկել է «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնը»: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Փառատոնի ընթացքում ներկայացված 60 ֆիլմից միայն մեկն է եղել քրդերեն:

«Երբ ընկուզենիները դեղնում են» ֆիլմի ռեժիսոր Մեհմեդ Ալի Քոնարը պատմում է, որ մի շարք փառատոններին ֆիլմը ցուցադրել չի հաջողվել՝ քաղաքական խնդիրների պատճառով:

Քոնարը նշում է, որ գեղարվեստական ֆիլմը նկարել է՝ ներկայացնելու քուրդ ժողովրդի զգացմունքներն ու ապրումները:

«Այս ֆիլմով ցանկացել եմ արտահայտել քրդերի հույզերը, քուրդ ընտանիքների զգացմունքները, որովհետև ներկայիս պատերազմը մեր հանրությանը շատ լուրջ վնասներ է հասցնում»,-հավելել է նա:

Նշենք, որ ֆիլմում իրադարձությունները ծավալվում են մի գյուղի և ընտանիքի շուրջ, որոնց միջոցով պատմվում են Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) և թուրքական պետության միջև առկա բախման հանրային, քաղաքական և ներքին ազդեցությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս