Հասանովը հանձնարարել է բարձր պահել զորքի մարտունակությունն ու զգոնությունը

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը բանակի անձնակազմին հանձնարարել է բարձր պահել զգոնությունն ու զորքի մարտունակությունը։ Այս մասին ասված է այսօր նախարար Հասանովի գլխավորությամբ տեղի ունեցած ծառայողական խորհրդակցության մասին պաշտոնական հաղորդագրությունում:

«Պաշտպանության նախարարը հանձնարարել է էլ ավելի բարձրացնել զորքի մարտունակությունը, ինչպես նաև ճիշտ կազմակերպել զինվորական հերթապահությունը», – նշված է հաղորդագրությունում։

Աղբյուրի համաձայն՝ նիստի ընթացքում «վերլուծվել են ընթացիկ օպերատիվ պայմանները և հայ-ադրբեջանական պայմանական սահմանին զինվորական ծառայության կազմակերպումը»։

«Նշվել է ձմեռային սեզոնի միջոցառումներն ուժեղացնելու անհրաժեշտությունը, հատկապես լեռնային գոտիներում, կլիմայական ծանր պայմաններում գտնվող ստորաբաժանումներում», – հավելում է Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայությունը։

Տեսանյութեր

Լրահոս