Բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը Չեխիայում հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին՝ նվաճելով չեմպիոնական գոտին
Չեխիայի Ուստի-նադ-Լաբեմ քաղաքում տեղի ունեցած բռնցքամարտի առաջնությունում Յուրի Սաքունցը հաղթեց թուրք բռնցքամարտիկ Ռիչարդ Ալկանին՝ նվաճելով չեմպիոնական գոտին:
Չորրորդ ռաունդում նրա մրցակիցը չկարողացավ շարունակել պայքարը, և մրցավարը հայտարարեց տեխնիկական նոկաուտ:
Իր հաղթանակը Յուրի Սաքունցը նվիրեց լեգենդար հայ մարտական «Արաբո» ջոկատի անձնվեր զինվորներին և ամբողջ հայ ժողովրդին՝ ընդգծելով ազգային միասնության և հայրենիքի նկատմամբ հոգատարության կարևորությունը:
Յուրի Սաքունցի նվաճումների շարքում են ուժային եռամարտի աշխարհի կրկնակի չեմպիոնի, բռնցքամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոնի, ձեռնամարտի աշխարհի չեմպիոնի և ուժային պայքարի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսները:
Յուրիի ութ նվաճում Գինեսի գրքում են գրանցվել: