ԵԱՏՄ երկրների մեջ գործազրկության մակարդակով առաջին տեղում Հայաստանն է

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրներում գործազրկությունը 2024 թվականի սեպտեմբերին 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 14,9%-ով, ցուցանիշը կազմել է 0,8%: Այս մասին հայտնել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) մամուլի ծառայությունից։

Նշվում է, որ ԵԱՏՄ երկրներում գործազուրկների թիվը, որոնք 2024 թվականի սեպտեմբերի վերջի դրությամբ գրանցված են զբաղվածության ծառայություններում, կազմել է 737,7 հազար մարդ։

Միության երկրների մեջ գործազրկության մակարդակով առաջին տեղում Հայաստանն է՝ 13,8 % ցուցանիշով: Հաջորդը Ղազախստանն է (4,7%), ապա Ղրղզստանը (4,1%):
Բելառուսում գործազուրկների թիվը կազմել է 2,9%, իսկ Ռուսաստանում՝ 2,6%:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵԱՏՄ-ում կայունացվել է գնաճը։ Սեպտեմբերի արդյունքներով՝ դրա մակարդակը Հայաստանում կազմել է 0,6%, Բելառուսում՝ 6,0%, Ղազախստանում՝ 8,3%, Ղրղզստանում՝ 4,9%, Ռուսաստանում՝ 8,6%:

Կարդացեք նաև

Միության երկրների մեծ մասում միջոցներ են ձեռնարկվել առաջին անհրաժեշտության առանձին ապրանքների գների ժամանակավոր կարգավորման, ապրանքների առանձին տեսակների արտահանման սահմանափակման, ներքին շուկայի հագեցման, առևտրային հավելավճարների դիտանցման, գյուղատնտեսական արտադրողներին արտոնյալ վարկերի և հարկային մեղմացումների, ինչպես նաև սուբսիդիաների տրամադրման ուղղությամբ:

Տեսանյութեր

Լրահոս