Մեր երկրում մարդիկ պետք է աշխատեն․ Բելառուսի նախագահը վստահեցրել է, որ բոլոր քաղաքացիները կապահովվեն աշխատանքով
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկրում անօթևաններ և մակաբույծներ չեն լինի։
«Եկեք անկեղծ լինենք. այստեղ բոլո՞րն են ուզում են աշխատել լավագույնս։ Իհարկե, ոչ։ Պատրաստվեք, մեր երկրում չեն լինի անօթևաններ, մակաբույծներ, բոլորը պետք է աշխատեն, փող վաստակեն իրենց և իրենց ընտանիքների համար:
Մենք կօգնենք, աշխատավայր կապահովենք։ Ովքեր կխանգարեն․ մենք ձեզ հետ խիստ կվարվենք, մի նեղացեք»,- ասել է Բելառուսի նախագահը։